Երեք վիրավոր

Երեք վիրավոր
Երեկ, ժամը 16:30-ի սահմաններում հերթական ավտովթարն է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու 3-րդ կիլոմետրում: Միմյանց են բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի 05 Օ 810 պետհամարանիշի եւ «Ֆորդ Տրանզիտ 011 LT 04» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի արդյունքում «Մերսեդեսում» գտնվող 3 ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: