Թե ինչու է «Վիքիլիքսը» կրկին ակտիվացել

Թե ինչու է «Վիքիլիքսը» կրկին ակտիվացել
Թե ինչու է «Վիքիլիքսը» կրկին ակտիվացել, եւ ինչու են 2 տարի վաղեմության փաստեր հրապարակ նետվում, կարելի է հասկանալ Վարդան Օսկանյանի հետ կապված զեկույցներից մեկի բովանդակությունից: 2008 թվականի նոյեմբերի 14-ին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարարն ասել է, որ «Քոչարյանը քաղաքական ասպարեզ մտնելու ցանկություն ունի եւ այս պահին աշխատում է խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ, որին ընդառաջ նա կարող է իր սեփական կուսակցությունը ստեղծել»: Այս բացահայտումներով որոշ ուժեր թերեւս փորձում են կանխել Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումն ու վերադարձը մեծ քաղաքականություն: