Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 7-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 7-ի համարում

Ազգի ընտրյալներն այլեւս չեն չարչարվի օրենքներ գրելու վրա. ԾԻԳ է կազմավորվում` «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» անվամբ: Պատգամավորներն ու նախարարներն այսուհետ միայն պաշտոնի բերած բարիքները կվայելեն:



«Վիքիլիքսյան տենդին» այս անգամ  Գոհար Սիմոնյանն է անդրադարձել. ընտրություններ, Մարտի 1, Ռոբերտ Քոչարյան:



Ով ումից է խլում. «Յունիբանկի» Վարդանը՝ «Հին Էրիվանի» Մանվելից, Մանվելն էլ՝ Վաչագան Հովսեփյանից: Բումերանգի օրենքը:



Չի կարելի քաղաքաշինության ոլորտը կարգավորել քաղաքական օրենքներով. Ֆելիքս Եղիազարյանի հետ զրույցում ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է մայրաքաղաքի վիճակին:



Վանաձորցի վարորդների գործադուլը. Նրանք պահանջում են ասֆալտապատել Տարոն-4 թաղամասը:



«Սեւ շորերս մամադ հագնի ու գա դատարանի դահլիճ», ««Բալա» բառը կպնի բալիդ դագաղին»՝  սրանք հայ բանահյուսության նոր նմուշներ չեն, այլ տիկին Մառոզի՝ Մարգարիտա Խաչատրյանի անեծքներն են ուղղված մեր լրագրողին:



Մեկի մերկ նկարներն են հայտնվում համացանցում, մյուսն ինքն է մերկանում թագավորի առաջ: Ուրեմն մերկության պահանջարկ կա՝ կարծում է Արամ Պաչյանը, ով ամեն տեղ չի մերկանա:



Պոռնոնկարների բացահայտումից զատ, ոստիկանության կիբերհանցագործությունների բաժինն այլ գործերով էլ է զբաղվում. հանրապետության շարքային քաղաքացիների մի մասին դա հեքիաթ էր թվում:

Այս թեմաների մասին՝ ավելի մանրամասն, ինչպես նաեւ շատ հոդվածներ եւ լուրեր «Հրապարակի» սեպտեմբերի 7-ի համարում: