ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանին ազատ են արձակել

ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանին ազատ են արձակել
Երեկ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ Մասիսի քաղաքապետարանի նախկին աշխատակից ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է: Նա ազատ է արձակվել բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ: Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվել էր թմրանյութ պահելու մեղադրանքով: Ինչ վերաբերում է նույն մեղադրանքով կալանավորված՝ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակից, «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, նրա ընկեր Ասատուր Առուստամյանին եւ ԲՀԿ Ջերմուկի  տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանին, ապա նրանք շարունակում են կալանավորված մնալ: