Սաքունցի դեմ գործ են մտմտում

Սաքունցի դեմ գործ են մտմտում
Իշխանությունը չի բավարարվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին «գրանտակեր» հռչակելով: Վանաձորի ոստիկանությունում գործ են մտմտում Արթուր Սաքունցի դեմ` «սուտ մատնության» հատկանիշներով: Սաքունցին արդեն հրավիրել են  Վանաձորի քննչական բաժին: Նա այդ փաստը նորմալ է ընդունում. «Ցավոք սրտի, Հայաստանում իրավապաշտպանությունն ընկալվում է խիստ վտանգավոր իշխանության համար, որովհետեւ ինքն ապօրինի է»:



ՀԳ. Այսօր Tert.am-ը փորձել է հերքել մեր տեղեկությունը, սակայն ճիշտ չի ձեւակերպել հարցը իրավապաշտպանին: Այսօր, երբ զանգահարեցինք Արթուր Սաքունցին, վերջինս ասաց. «Իրականում իրենք ինձ սխալ հարց են տվել, հարցրել են՝ գրվել է, թե Ձեր դեմ քրեական գործ են հարուցել, ես ասել եմ՝ ոչ, չկա նման բան, դա անգրագիտություն է: Ինչ վերաբերում է իմ դեմ գործ մտմտալուն, իրականում, կարող եմ հիմնավորել, որ, այո, կա նման ցանկություն եւ հիմքեր ունեմ դա ասելու» :