Պատմվածք գեյի մասին (3-րդ մաս)

Պատմվածք գեյի մասին (3-րդ մաս)

- Ասացի վաղը հանդիպենք, ինչի՞ ստիպեցիր, որ գամ:



- Կարոտել էի:



- Ես էլ էի կարոտել, բայց դե գործ ունեի:

- Ի՞նչ գործ:

- Կարեւոր չի:

- Դե լավ, արի մոտս, կարոտել եմ:

Արամն առաջացավ դեպի Արթուրը: Նրանք համբուրվեցին: Այնքան անկեղծ ու մաքուր էր նրանց համբույրը, որ նույնիսկ գեղեցիկ կարող էր թվալ, եթե չտեսնեիր, որ զույգը միասեռ է: Արթուրը ձեռքը սահեցրեց Արամի մեջքով, սողոսկեց վերնաշապիկի տակ: Արամն ամբողջ մաշկով փշաքաղվեց, մեկ էլ հանկարծ թափով հրեց Արթուրին:



- Ձայն լսվեց:

- Ի՞նչ ձայն:

- Չգիտեմ, բայց ոնց որ ստեղ մեկը կա:

- Մարդ էլ չկա, պետք չի էդքան լարվել, թուլացի:



Արթուրը գրկեց Արամին, վերջինս հայացքը չորս կողմն էր պտտում: Արթուրը սկսեց համբուրել նրա պարանոցը: Արամը նորից հրեց նրան:



- Պետք չի ռիսկի դիմել, արի գնանք ստեղից:

- Ո՞ւր գնանք, մենք չենք կարող իրար հետ կլուբ մտնել, պիտի դրսում հանդիպենք:

- Լսի, սա երկար չի կարող շարունակվել, մի օր մեզ կտեսնեն, ու խայտառակ կլինենք:

- Դու ամաչում ես ինքդ քեզնի՞ց:



- Չէ, բայց մենք չենք կարող արհամարհել հասարակության կարծիքը:

- Ես թքած ունեմ էդ կարծիքի վրա:

- Խաբում ես, եթե դու խոսում ես այդ մասին, նշանակում է թքած չունես:

- Մենք մի շաբաթ իրար չենք տեսել, հիմա ուզում ես, որ էսքանով բավարարվե՞մ:



- Իսկ դու ուզում ես, որ բռնվենք ու էլ իրար չտեսնե՞նք:

- Լավ, մի լարվի, կյանքս: Ես մի բան կմտածեմ:

- Ի՞նչ պիտի մտածես:

- Չգիտեմ, բայց ես էլ առանց քեզ չեմ դիմանում: Դու ինձ կապել ես քեզ:

- Գիտես, ես մեկ-մեկ ափսոսում եմ, որ հանդիպել եմ քեզ, կարող է ես աղջկա սիրեի, եթե դու...



- Ես ի՞նչ: Ուզում ես ասես՝ ես քեզ գոմիկ դարձրի՞:



- Ձենդ կտրի, էլ չեմ ուզում էս թեմայով խոսանք: Արի գնանք ստեղից:



Տղաները դուրս եկան ծառերի միջով եւ միասին քայլեցին մինչեւ այգու երեւացող հատվածը: Պայմանավորվեցին, որ վաղը նորից կհանդիպեն, բայց՝ սրճարանում:



շարունակելի



© Հրապարակ օրաթերթ