Երբ ցուցակը լինի, այն ժամանակ կխոսենք

Երբ ցուցակը լինի, այն ժամանակ կխոսենք
ՀԱԿ անդամ «Հանրապետություն» կուսակցությունն օրերս որոշում կայացրեց, որ ՀԱԿ համամասնական ցուցակում «Հանրապետությունից» լինելու է միայն Արամ Սարգսյանը: Երեկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին հարցրինք, թե հնարավո՞ր է ՀԺԿ-ն էլ նման որոշում կայացնի: «Երբ որ լինի ցուցակը, այն ժամանակ կխոսենք: Երբ կլինի ցուցակը, բնականաբար, վերջնական պետք է քննարկվի եւ հաստատվի մեր վարչության կողմից»,-ի պատասխան ասաց Ստեփան Դեմիրճյանը: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ՀԺԿ-ն ինչպե՞ս է գնահատում «Հանրապետություն» կուսակցության որոշումը: «Դա այդ կուսակցության գործն է, իրենց որոշումն է: Ես անձամբ կցանկանայի, որ «Հանրապետություն» կուսակցությունից էլի մարդիկ ընդգրկված լինեն ցուցակում»,-ասաց Ստեփան Դեմիրճյանը: