Ձեռքից չեն պրծնելու

Ձեռքից չեն պրծնելու
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը նախընտրական համագումարն ավարտել է՝ գրեթե սպառնալիքով. ով վատ աշխատեց, ձեռքիցս չի պրծնելու: Դժվար է ասել, թե լավ աշխատել ասելով նա ինչ նկատի ունի, հավանաբար միակ չափման միավորը քվեների քանակն է, որը ստանալու է յուրաքանչյուր կուսակցություն մայիսի 6-ին: Սակայն միայն այն փաստը, որ հանրապետականներից ոչ ոք չէր գնացել «Ժառանգության» համագումարին, իսկ ՕԵԿ-ի համագումարը պատվել էր անձամբ Սերժ Սարգսյանը, արդեն խոսուն է: Ի դեպ, համագումարի ընդմիջմանը կոալիցիոն կուսակցությունների 3 ղեկավարները երկար առանձնազրույց են ունեցել: Ասում են՝ խաղաղ ու բարիդրացիական մթնոլորտում: