Լարիսան ու Արարատը ներկա չէին

Լարիսան ու Արարատը ներկա չէին
Երեկ «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» կուսակցությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին ներկա չի եղել ԱԴ ներկայացուցիչ, ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ով, ըստ լուրերի, նեղացած է եւ իրեն տրամադրված տեղից դժգոհ լինելով՝ չի ցանկացել ընդգրկվել «Ժառանգության» համամասնական ցուցակում: Մեր լրագրողը ԱԴ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանից հարցրել է՝ ինչո՞ւ ներկա չէ Արարատ Զուրաբյանը: Նա ասել է, թե տեղյակ չէ, սակայն «Զուրաբյանը նախընտրական շտաբի բոլոր աշխատանքներին մասնակցում է»: Ներկա չի եղել նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը: