Ճշտով տղերքն ու նախագահի հրահանգը

Ճշտով տղերքն ու նախագահի հրահանգը
Երեկվա քվեարկությունն ուրույն թեստ էր Սերժ Սարգսյանի համար: Այլ կերպ ասած՝ նախագահական ընտրությունների փորձարկում, 2011-ի բյուջեի կատարողականի, ինչպես նաեւ 2013-ի քվեարկությունների ֆոնին` ճշտելու համար քաղաքական դաշտում ուժերի հարաբերակցությունը: ՀՀԿ-ում գիտեին, որ իրենց կուսակցությունից Օսկանյանի միջնորդությանը դեմ քվեարկողներ կլինեն: Բանն այն է, որ ԲՀԿ-ական մոդերատոները շեշտադրումը կատարել էին «ճշտով» առաջնորդվելու վրա, ինչի արտահայտիչն էլ եղավ Գուրգեն Արսենյանը, որն իր ելույթում ասաց. «Ես կյանքում պատգամավոր չեմ տա, եթե այդ պատգամավորն ինձ չի խնդրել իրեն տալ: Նույնը կոչ եմ անում ձեզ»: Ու քանի որ ԲՀԿ-ում «ճշտով տղերք» շատ կան, հաշվարկը հետեւյալն էր. քվեարկությունը բոյկոտել են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», եթե ՀՀԿ-ից «ճշտով տղերքն» էլ միանան «չհանձնելու» գործընթացին, ապա «չհանձնողներն» ավելի շատ են լինում, քան «հանձնողները», ինչն էլ հնարավորություն կտա ասելու, որ Սերժ Սարգսյանը բացարձակ մեծամասնություն չունի պառլամենտում: Նաեւ դա էր պատճառը, որ, ըստ մեր տեղեկությունների, նախորդ օրը բացակա եւ մնացյալ «ճշտով» պատգամավորների` Թոխմախի Մհերի, Սարիբեկյան Կարենի, Համբարձումյան Արկադիի հետ զգուշացնող հեռախոսազրույց էր ունեցել անձամբ Սերժ Սարգսյանը: