Րաֆֆի Հովհաննիսյանի և Ռոբերտ Քոչարյանի շանսերն ըստ Հմայակի

Րաֆֆի Հովհաննիսյանի և Ռոբերտ Քոչարյանի շանսերն ըստ Հմայակի
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսում ասել է, թե  ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրելու սցենարը Արևմուտքի ուժային կենտրոնների ծրագրերի մաս է կազմում, այդ պատճառով է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ուզում են ցույց տալ, որ նա պատրաստ չէ այս փուլում մասնակցել նախագահական ընտրություններին. «Այդ կենտրոնները խրախուսեցին, որպեսզի տեղի ունենա ներքին պառակտում՝ հասկացնելով Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա պետք է զիջի մի այլ թեկնածուի, ով արևմտյան ուժային կենտրոնների համար միանգամայն ընդունելի է, և այդ թեկնածուն Վարդան Օսկանյանն է»:



Հովհաննիսյանը նաև կարծիք է հայտնել, թե ստեղծված իրավիճակում մեծանում է Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հնարավորությունը: «Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել պահաջված այն շրջանակների կողմից, որոնք գտնում են, թե այդ ինքնուրույն կեցվածքն ու գոյությունն անհրաժեշտություն է, վտանգավոր է, եթե հայոց խորհրդարանում չլինի մի ինքնուրույն հոսանք, որը կներկայացնի այդ ուղղությունը»,- ասել է նա: