ՀՀԿ-ն պատրաստ է ԲՀԿ-ի սաբոտաժներին

ՀՀԿ-ն պատրաստ է ԲՀԿ-ի սաբոտաժներին
«Կանյաչնիում» հրավիրված ԲՀԿ նիստերի ընթացքում խնդիր է դրված եղել  ուժեղացնել ԱԺ մշտական հանձնաժողովներում ԲՀԿ աշխատանքները, վերադասավորություններ անել առանցքային հանձնաժողովներում: Նպատակը կառավարության կողմից հանձնաժողովներ ուղարկվող օրենքի նախագծերին հակահարված տալը, դրանք մերժելն է, որպեսզի այդ օրինագծերը պառլամենտական դահլիճ չհասնեն, ու ապացուցվի, որ կառավարությունը վատ է աշխատում: Սակայն, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ԱԺ քվորումի հարցն իր հսկողության տակ վերցրած Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀԿ-ականներով ուժեղացնել բոլոր այն հանձնաժողովները, որտեղ սպասվում են նման սաբոտաժներ: