Վարչապետը Սերժ Սարգսյանին սատարողներ է ճարում

Վարչապետը Սերժ Սարգսյանին սատարողներ է ճարում
Նախագահական ընտրություններին ընդառաջ, Սերժ Սարգսյանի թիմը լծվել է սատարողներ ճարելու գործին: Հատկապես ակտիվ է Տիգրան Սարգսյանը, ով, մեր տեղեկություններով, վերջին շրջանում զբաղված է փոքր ու միջին կուսակցությունների հետ բանակցելով:  Նախատեսվում է, որ առաջիկայում մի քանի կուսակցություններ կհայտարարեն Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Այդ գործընթացն ըստ էության արդեն իսկ մեկնարկել է. շաբաթ օրը ավանդական ՍԴՀԿ-ն Երեւանում հնչեղ նշեց իր 125-ամյակը: Սա ոչ այնքան հոբելյան էր, որքան նախագահին սատարելու հայտարարության առիթ, ինչից հետո ՍԴՀԿ մյուս թեւը դատապարտող հայտարարություն արեց: Գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանն ավանդական կուսակցությունների  պառակտման մեծ փորձ ունի: