Րաֆֆին նախագահական քարոզարշավը վերածեց Վալենտինի օրվա…

Րաֆֆին նախագահական քարոզարշավը վերածեց Վալենտինի օրվա…
Առաջինն Ադիբեկյանը նկատեց ու գնահատեց Րաֆֆի Հովհաննիսյանի հմայիչ ու գայթակղիչ ժպիտն ու էներգետիկ ակտիվ դաշտը: Չսխալվեց, ողջ Հայաստանը վառվեց նրա էներգետիկ դաշտով: Նախագահական ողջ քարոզարշավը վերածվեց Վալենտինի օրվա… Սեր էր խոստովանում, սեր առնում…



 



Ադիբեկյանից հետո այդ փաստն արձանագրեց էջմիածնեցի էքստրասենս Լուսիկ Օհանջանը: Կինը ձեռքը դնում է մարդու վրա եւ որոշում մնացյալը: Երբ փորձել է ձեռքը դնել Րաֆֆիի վրա, էներգետիկ փոթորկի տակ է ընկել ու շանթահարվել: Էքստրասենսը խոստովանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «էներգետիկ բուրյա» ունի եւ պարտավոր է այն սպառել: Սպառման համար Հայաստանը փոքր դաշտ է՝ հարկ է էներգետիկ ձեռքսեղմումներով «շանթահարել» Եվրոպան ու Արեւմուտքը: Ինչ վերաբերվում է իմպերիալիստական Ռուսաստանին, նա էներգետիկ վամպիր է եւ այստեղ Րաֆֆին խորհելու տեղ ունի…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ