Վաֆա Գուլուզադե. Այսպես կոչված հայերի ցեղասպանության հարցը օրակարգում պահելը ձեռնտու է ԱՄՆ իշխանություններին

Վաֆա Գուլուզադե. Այսպես կոչված հայերի ցեղասպանության հարցը օրակարգում պահելը  ձեռնտու է ԱՄՆ իշխանություններին
 Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչել «այսպես կոչված հայերի ցեղասպանությունը եւ այս տարի էլ անակնկալներ չեն լինի»:



 



«Այսպես կոչված հայերի ցեղասպանության հարցը օրակարգում պահելը  ձեռնտու է ԱՄՆ իշխանություններին, քանի որ նրանք կարողանում են ազդել մահմեդական աշխարհի վրա: Իսկ եթե ԱՄՆ-ը մտադիր է ճանաչել այսպես կոչված հայերի ցեղասպանությունը ապա հարկ է նախ ճանաչել Խոջալուի ցեղասպանությունը», աել է Գուլուզադեն:



 



Գուլուզադեն ասել է, որ հայերի ցեղասպանություն չի եղել, պատերազմի ժամանակ հայերը ռուսների կողմն են անցել եւ սպանել թուրքերին՝ «իսկ Օսմանյան Թուրքիան դավաճանությունը չի ներել»: