Գոնե բանակ գնացած լիներ, հոպա ջհանդամ սթայլ, թե ասեր…

Գոնե բանակ գնացած լիներ, հոպա ջհանդամ սթայլ, թե ասեր…
Գոնե բանակ գնացած լիներ, հոպա ջհանդամ սթայլ, թե ասեր…Արմեն Մարտիրոսյանն Ազատություն ռադիոկայանին իրազեկել է, որ ապրիլի 9-ին ոստիկանության կողմից իր նկատմամբ իրականացվել է «կոլցո օպերացիա»:



 



Այդ օպերացիան,- նրա խոսքերն են,- մեկ էլ կիրառել են  ադրբեջանցիները ղարաբաղցիների  նկատմամբ: «Կոլցո» օպերացիայի հանցավոր բնույթին տեղյակ լինողները միանշանակ կարող են ասել՝ Արմենը շատ լուրջ մեղադրանք է ներկայացնում ոստիկանությանը: Շրջափակել, ձեռքերը պահել ու ծեծել խաղաղ երթ անողին եւ արյունլվիկ դեմքի կադրերով ողողել ողջ սոցիալական ցանցը, մի տեսակ կիսաթատրոնի տպավորություն է թողնում… Ինչու՞ կիսաթատրոնի, կասեմ. «Ծեծային կիսադրվագից անմիջապես հետո Արմենն ասում է. «Րաֆֆիի նման առաջնորդ, հատկապես ընդդիմության մեջ, / ինչու հատկապես ընդդիմության մեջ, անհասկանալի է, գուցե ասեր «ալամ» աշխարհում / հայկական, մեր քաղաքական դաշտում չկա, չեմ տեսել, երբ առաջնորդը կանգնում է իր տղայի,  կնոջ հետ առաջին գծում, առաջին հերթին ինքն է իր վրա հարվածը վերցնում: Ես տեսել եմ, թե ինչպես են սեւ պատերի ետեւում կամ ժողովրդի թիկունքում թաքնվում…  Բայց որ առաջնորդը կանգնում է առաջին գծում, առաջին անգամ եմ տեսնում…»:



 



Ըհը՜… Քիչ- քիչ պարզվում է «կոլցո» օպերացիայի սցենարը… Եթե, իրոք, ամեն ինչ Արմեն Մարտիրոսյանի ասածի պես է, ինչու՞ նրա առաջնորդն ու կինը այդպես մեղմությամբ ու հոգածությամբ են տրամադրված ոստիկանության հանդեպ… «Կոլցոյի» հեղինակներին ինչու՞ համարժեք պատասխան չի տրվում… Արմեն Մարտիրոսյանը, ինչպես ինքն է խոստովանում, հայհոյանքով է նախշել ոստիկանին, ճիշտ է,  մինչեւ վերջ չի տվել… Հայկական հեռուստաեթերով էլ իր պարապած  ու «բայեվիկ» լինելու  մասին էր պատմում… Ոստիկանությունը, եթե ուրիշ մեկը լիներ, անարձագանք կթողնե՞ր… Սա մի տեսակ մուկ ու կատվի խաղ չի՞ հիշեցնում… Իսկ միգուցե Արմենը չի պատկերացնում, որ «կոլցո» օպերացիայի հեղինակն իր առաջնորդն է…, որն իրականացնում է ռազմական խորհրդի միջոցով… Առաջնորդ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ եղել է առաջին գծում: Լավ է, որ Արցախում չի կռվել, թե չէ կասեր, որ բոլոր ռազմաճակատների առաջին գիծն ինքն է պահել… Կոմանդոսն էլ իր «պրապրչիկն է» եղել… Գոնե բանակ գնացած լիներ, հոպա ջհաննդամ սթայլ, թե ասեր…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ