Մոնսերատ Կաբալյեն համերգով հանդես կգա Երեւանում

Մոնսերատ Կաբալյեն համերգով հանդես կգա Երեւանում
Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն  հունիսի 9–ին Երևանում` Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում, հանդես կգա համերգով:  Տոմսերը վաճառքի կետերում կլինեն  հաջորդ շաբաթվանից։ 



Մոնսերատ Կաբալյեն համարվում է 20-րդ դարի ամենամեծ սոպրանոներից մեկը։ Նա հայտնի է  Ռոսինիի, Բելինիի և Դոնիցետիի իտալական օպերաների կատարմամբ։