Ռուսաստանում հայերի նկարահանելիք ֆիլմը բացասական աղմուկ է բարձրացրել

Ռուսաստանում հայերի նկարահանելիք ֆիլմը բացասական աղմուկ է բարձրացրել
Սպորտային գիմնաստիկայի բազմակի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն, խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Վալենտին Իվանովի այրի Լիդիա Իվանովան բաց նամակ է գրել` «Նրանք խաղում էին հայրենիքի համար» ֆիլմի ստեղծողներին, որում ասված է.«Պարոնայք Կարեն Հովհաննիսյան, Արմեն Դավթյան և Իլյա Շիլովսկի: Դուք այժմ գովազդում եք մի նախագիծ, որում պատմում եք 50-60-ականների ֆուտբոլիստների ճակատագրերի մասին` չունենալով դրա համար ոչ մի բարոյական ու իրավաբանական իրավունք: Առանձնակի անակնկալ էր ինձ համար այն, որ հերոսների մեջ հայտնվել էինք ես և ամուսինս: Մենք բոլորս բացարձակապես դեմ ենք այս ֆիլմին, որը ստեղծվում է մեր կյանքերի թեմայի վրա` ըստ ձեր երևակայությունների: Փառք աստծո, որ մենք բոլորս ապրել ենք բավական հետաքրքիր և բովանդակալից կյանք առանց այն բանի, որ դրանցում օգտագործվեն մտացածին բաներ: Ոչ ես, ոչ էլ իմ ամուսինը երբեք չենք հանդիպել ձեզ հետ, ոչինչ չենք պատմել և ոչինչ չենք քննարկել»,- մեջբերում է Իվանովային խոսքերը ռուսական Newsru.com-ը:



Տեղեկացնենք, որ այս տարվա ապրիլին հրապարակվեց ՌԴ նախագահի հրամանը, որից հետո «Ցենտրալ Փարթնէրշիփ» կինոընկերությունը ձեռնամուխ եղավ աշխարհահռչակ դարպասապահ Լև Յաշինի մասին ֆիլմի արտադրությանը: Ֆիլմի աշխատանքային անվանումն է «Նրանք խաղում էին հայրենիքի համար»:  Ֆիլմի գաղափարը չափազանց բացասաբար ընկալվեց Յաշինի այրու կողմից: