Դեպարդյե. «Ես համ ֆրանսիացի եմ, համ ռուս, համ հայ, համ էլ` չեչեն»

Դեպարդյե. «Ես համ ֆրանսիացի եմ, համ ռուս, համ հայ, համ էլ` չեչեն»
Վերջերս ռուսաստանյան քաղաքացիություն ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն առաջին անգամ նկարահանվել է ռուսական կատակերգության մեջ: ТНТ-ով ցուցադրվող երրորդ սեզոնի «Զայցև+1»-ում, ըստ սյուժեյի, Դեպարտյեն Զայցևի հոր դերը կատարող Պավել Կաբանովի ալտեր-էգոն է: Դեպարդյերի խաղընկերներից է Միխայիլ Գալուստյանը: Այսպիսով Գալուստյանն ու Դեպարտյեն հնարավորություն են ունեցել շփվել իրար հետ, խոսել իրենց նախասիրությունների, սովորույթների, մարդկային ու պրոֆեսիոնալ որոշ որակների մասին: Ստորև ներկայացնում ենք լրագրողների հետ նրանց զրույցից մեզ համար առավել ուշագրավ դրվագները:



ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ. – Ինձ շատ է դուր գալիս Դեպարդյեի հետ աշխատելը: Ես միշտ համարել եմ, որ նա խարիզմատիկ դերասան է: Նկարահանման հրապարակում նրա հետ շատ հետաքրքիր է, չնայած լեզվական խոչընդոտին: Վերջում մենք անգամ սկսեցինք շփվել հայերենով և ընդհանուր լեզու գտանք, համենայն դեպս, ինձ այդպես է թվում: Նկարահանումների արանքում մենք երգում էինք Շարլ Ազնավուրի երգերը և լավ ժամանակ անցկացնում: Երբ ես նրա կողքին եմ, ինձ թվում է, որ մենք Աստերիքսն ու Օբելիքսն ենք:



ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴՅԵ. – Հիանալի է, որ սերիալում զգացվում է երիտասարդությունը: Մինչ այս ես սկզբում Չեչնիայում, իսկ հետո Մոսկվայում նկարահանվել եմ այլ ռուս հրաշալի դերասանների հետ: Ստացվում է, որ ես հիմա ֆրանկո-ռուս եմ, հայ և չեչեն: Այժմ կինոն Ֆրանսիայում ոչ այնքան բարձր մակարդակի վրա է, և ես ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց աշխատել Չինաստանում, Կամբոջիայում, Ղազախստանում, Ադրբեջանում, մի շարք այլ երկրներում: Անհավանական է, երբ միևնույն լեզվով չխոսող մարդիկ օգտագործում են միևնույն իրերը, հնչյունները, և այդ ամենը դառնում է ունիվերսալ լեզու: Ես շատ ծանոթներ ունեմ հայերի շրջանում, ընդ որում` նրանք սփռած են ողջ աշխարհով մեկ և դրսում ավելի շատ հայ կա, քան` Հայաստանում…



 



Նյութը` ռուսական կայքերից