«Յոթ գույների կախարդանքը»

«Յոթ գույների կախարդանքը»
Վաղը` հուլիսի 9-ին` ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում տեղի կունենա  «7 գույների կախարդանքը» խմբակային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի նկարիչներ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Վլադիմիր Սիմոնյանի, Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի, Վանիկ Սանթրյանի, Սամվել Աթասունցի և Աշոտ Թադևոսյանի վերջին շրջանի լավագույն կտավները:



Ցուցահանդեսը կազմակերպվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանում և նպատակ ունի հայ և օտարերկրացի արվեստասերներին ծանոթացնել ժամանակակից հայ գեղանկարչության հետ: "7 գույների կախարդանքը" կգօրծի 10 օր` հուլիսի 9-ից մինչև հուլիսի 19-ը Նկարիչների միության 2-րդ հարկում: Ցուցահանդեսին հրավիրված են արտասահմանից ժամանած հյուրեր, պետական պաշտոնյաներ (մշակույթի նախարար, սփյուռքի նախարար և այլն), գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: Մուտքն ազատ է: