Գրողների օրոր-շորոր համագումարը

Գրողների օրոր-շորոր համագումարը

Facebook-ի օգտատեր Հակոբ Մուշն իր էջում գրել է. «ՀԳՄ նախագահ Լւոն Անանյանը. որ ՀՀ նախագահական և ԱԺ նախընտրական քարոզարշավների ժամանակահատվածում համաքայլ, հավասար փափուկ քայլքով ընթանում էր ՀՀԿ-ի կողքով ու բյուր համբույր էր խնկարկում Սերժ Սարգսյանին, օրերս կայացած գրողների օրոր-շորոր համագումարին միաձայն վերընտրվեց ՀԳՄ նախագահ: Պարզ կարելի է ենթադրել. համագումարի միակարծիք. միաքիմք մասնակիցները չեն ատում կեղծիքն ու խոնարհումը. անօրինությունն ու թալանը: ՀԱՄԱԳՈՒՄԱՐԱՅԻՆՆԵՐԸ մարդկային լեզվով ճշմարիտ խոսք չեն կարող գրել. նրանց գրած «գոհարներն» էլ ՀՀԿ-ի անդամատոմսին ներբող պետք է լինի: Պղնձացած սրտով Լ. Անանյանին կողմ քվեարկողների ճակատները զարդարեք ՀՀԿ-Ի ԶԱԶԻՐ-ՆԱՆԻՐ անդամատոմսերով. քանի որ այդ ընտրությունով նրանք ինքնակամ մխրճվեցին ՀՀԿ-ի անդամատոմսի մեջ»: