Հայ ռեժիսորը կնկարի Միկկի Ռուրկին

Հայ ռեժիսորը կնկարի Միկկի Ռուրկին

Աշխարհահռչակ դերասան Միկկի Ռուրկը կմարմնավորի գլխավոր դերերից մեկը նոր մարտաֆիլմում, որը կոչվելու է «Skin Traffik»: Մարդկանց առքուվաճառքի մասին պատմող այս կինոնկարում ամենահատկանշականը սակայն ոչ թե այն է, որ նկարահանվում է Ռուրկի նման ճանաչված դերասանը, այլ այն, որ ֆիլմի ռեժիսորն է առայժմ շատ քչերին հայտնի, ազգությամբ հայ Արա Պայայան: Նկարահանումները մեկնարկեն ամենամոտ ժամանակներս, Լոս Անջելեսում: