Խաչքարերի պատճենում՝ չինական-ճապոնական հնագույն տեխնիկայի միջոցով

Խաչքարերի պատճենում՝ չինական-ճապոնական հնագույն տեխնիկայի միջոցով

ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հրավերով՝ օրերս ԵԳՊԱ-ում տեղի է ունեցել ճապոնացի պրոֆեսոր, արվեստագետ Կունիտո Նագաոկայի աշխատանքային փորձառության դասը, որն անցկացվել է «Հայոց խաչքարեր. Տակու-հոն. խաչքարերի պատճենում Հայաստանում 2012-2016 թթ.» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակ ունի փաստաթղթի տեսքով պահպանել խաչքարային փորագրություններն ու զարդաքանդակները: Աշխատանքներն իրականացվում են չինական-ճապոնական հնագույն տեխնիկայի` Տակու-հոնի միջոցով, որի կիրառման ընթացքում խաչքարերը մնում են անվնաս: Հայաստանում ուսումնասիրության վայր է ընտրվել Նորադուսը, որտեղ աշխատանքային խումբն իրականացրել է խաչքարերի ինքնուրույն պատճենումներ: Աշխատանքներին մասնակցել են ԵԳՊԱ դասախոսներ և ուսանողներ` Կունիտո Նագաոկայի գլխավորությամբ: