Կպատմեն լուսանկարները

Կպատմեն լուսանկարները

Թուրքիայի Ամասիա գավառի Մերզիֆոն քաղաքում բացվել է Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդեսը՝ գրում է PanARMENIAN.Net-ը: Նրանք ժամանակին ապրել են Ամասիայում: Լուսանկարներն արվել են դեռ 1872-1923 թթ.:



 



Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ցոլակ Մարսուբյանի հավաքած լուսանկարներն ավելի վաղ ցուցադրվել են Ստամբուլում: Այս անգամ ցուցահանդեսը բացվել է Ցոլակ և Արման Դիլդիլյանների հայրենիքում՝ Մերզիֆոնում:



 



Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 600 լուսանկար: