Ես Շանթին լրիվ հասկանում եմ

Ես Շանթին լրիվ հասկանում եմ

«Դեռ առաջին նախագահի օրոք, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ասել եմ, որ եթե մեր ժողովուրդը բավարար արժանապատվություն ունենար, ապա մեր իշխանություններին առնվազն յոթ անգամ իշխանական պալատների հետ միասին գցած կլիներ Զանգվի ձորն ու հողով ծածկած կլիներ, քանի որ իշխանություններն անտանելիորեն վատն են:



 



Ներկա իշխանությունները ոչնչով լավը չեն նախորդներից: Ու ինձ ավելի շատ անհանգստացնում է ոչ թե այն, որ որոշ անհամբեր տղաներ դիմում են ծայրահեղ քայլերի, այլ այն, որ հանրությունը լուռ հանդուրժում է ներկա վիճակը:



 



Այնպես որ, ես Շանթին լրիվ հասկանում եմ, թեպետ նրա մարտավարությունը չեմ ընդունում և այդ մասին իրեն ասել եմ դեպքից երեք օր առաջ»,- ասել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը asparez.am-ի թղթակցի հետ զրույցում :