Հայաստանում է ռուսաստանաբնակ ջավախահայ Նորիկ Թևանյանը

Հայաստանում է ռուսաստանաբնակ ջավախահայ Նորիկ Թևանյանը

Մեր տեղեկություններով, այս օրերին Հայաստանում է ոչ անհայտ, ռուսաստանաբնակ ջավախահայ Նորիկ Թեւանյանը` մասնակցելու եղբոր քառասունքին:



Նույն աղբյուրների համաձայն, նախորդ օրը նա հանդիպել է  Սերժ Սարգսյանին, ինչ հարցով` պարզ չէ. «Հայաստանում գտնվելիս նրանք միշտ հանդիպում են»:



Հիշեցնենք, որ մոսկովյան հեղինակությունների եւ բիզնես միջավայրի հետ սերտորեն կապված Նորիկ Թեւանյանը Երիտասարդական կուսակցության ղեկավար Սարգիս Ասատրյանին կանչել էր Մոսկվա, դարձրել հայ համայնքի հոգաբարձուների նախագահ, վերջնարդյունքում Ս. Ասատրյանը Մոսկվայում ձերբակալվել էր «նարկոտիկի գործով» եւ,  որոշ տեղեկություններով, դեռ գտնվում է ՊԱԿ-ի մեկուսարանում, սակայն Թեւանյանը բացարձակապես չի ցանկանում իր անունը կապել Սարգիսի հետ, որեւէ խոսք ասել նրա մասին: