Ցնցող լուր Արարատից

Ցնցող լուր Արարատից

Ըստ հավաստի տեղեկությունների, Արարատում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթում է ԲՀԿ-ի թեկնածուն` Սամվել Բարսեղյանը, գրում է TopNews-ը:



 



ՀՀԿ-ականները ևս հասկացել են, որ իրենց թեկնածուն, չնայած գործադրված բոլոր ջանքերին, պարտվում է և որոշել են գնալ աննախադեպ քայլի:



 



Մեր աղբյուրների համաձայն, նրանք պատրաստվում են Արարատը զրկել էլեկտրական հոսանքից եւ այդ ընթացքում անել իրենց սեւ գործը: Արդեն Արարատը սնող գլխավոր ենթակայանի մոտ աշխուժություն է նկատվում:



 



Մնում է արկածախնդիրներին հուշել, որ եթե նրանք գնան այդ քայլին, ապա չեն խուսափելու պատժվել օրենքի ամբողջ խստությամբ: