Եվրոպան կդառնա ավելի հասանելի

Եվրոպան կդառնա ավելի հասանելի

Դեկտեմբերի կեսերից, շնորհիվ ԱԺ կողմից վավերացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի, դյուրացված կարգով Շենգենյան վիզա կկարողանան ստանալ ՀՀ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ուսանողները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, կրթական, մշակութային, ակադեմիական, բուժման, գիտական նպատակով ԵՄ այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և այլք:



 



Ուսանողների, թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ուղեկցողների, մինչև 12 տարեկան երեխաների, հետբուհական կրթություն ստացող անձանց, լրագրողների ու այլ խմբերի համար վիզան կլինի անվճար, մյուսները կվճարեն զգալի զեղչերով:



 



Նշենք, որ այս բանաձևը ՀՀ ԱԺ-ն վավերացրել է նոյեմբերի 11-ին՝ ընթացիկ քառօրյայի հենց մեկնարկին՝ նիստին ներկա 108 պատգամավորների միաձայն քվեարկությամբ: Այն ուժի մեջ կմտնի վավերացումից մեկ ամիս անց: