Ստուգողներ Արարատում

Ստուգողներ Արարատում

Արարատի ընտրություններից հետո ցեմենտի գործարանը, որն այս ընտրություններին ԲՀԿ-ի հիմնական հենարանն էր համարվում, իր վրա է բեւեռել ստուգողների ուշադրությունը. արդյո՞ք գործարանի շրջակայքում գտնվող հանքերն օգտագործվում են բնապահպանական նորմերի համաձայն, քանի՞ հեկտարի վրա է ամրագրված հանքի պաշարներ «կորզելու» իրավունքը, ի՞նչ գումարներ է գործարանը վճարում քաղաքին՝ որպես հողի հարկ եւ գույքահարկ, եւ ընդհանրապես՝ հարկային դաշտո՞ւմ է գործարանի գործունեությունը եւ այլն:



 



Հիշեցնենք, որ ժամանակ առաջ ՊԵԿ-ն այնտեղ ստուգումներ էր իրականացնում` «պատկերը» ճշտելու համար: Ի դեպ, մեր տեղեկություններով, 6 ամիս առաջ ցեմենտի գործարանը Ծառուկյանը կտակել է դստերը` Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամի կնոջը, ասել է թե փորձել է այն «հանրապետականացնել», որպեսզի «հարկային» հարցեր առաջանալու դեպքում գործարանը «պաշտպանված» լինի: Ինչպես տեղեկացրին  ԲՀԿ մեր աղբյուրները, ցեմենտի գործարանն այլեւս «նայում» է Արգամը` իր մարդկանցով  հանդերձ: Այս ամենի առնչությամբ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը տվեց հայտնի պատասխանը. «Առաջ քաշված թեզերն իրականությանը չեն համապատասխանում»: