Բացի նախաստորագրումից, Վրաստանը Վիլնյուսում նաև հանդես է եկել հայտարարությամբ

Բացի նախաստորագրումից, Վրաստանը Վիլնյուսում նաև հանդես է եկել հայտարարությամբ

Վրաստանի վերաինտեգրացիայի հարցերով նախարարությունը Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Վրաստանի և ԵՄ կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, վրացական պետությունից բացի, մեծ նշանակություն ունի նաև՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար:



 



Նաև նշվում է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումը կլինի Վրաստանի և ԵՄ-ի համագործակցության նոր փուլի կարևորագույն հարցերից մեկը, իսկ Վրաստանի կառավարությունն էլ պատրաստ է աբխազների և օսերի հետ կիսվել բոլոր այն բարիքներով, որոնք կբերի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը:



 



«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին զուգահեռ ընթանող խորհրդարանական ֆորումին, Վրաստանի խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Տեդո Ջափարիձեն հայտարարել է, թե չի կարելի ապացուցել, որ Վրաստանն արդեն ազատվել է Ռուսասանի ճնշումից՝ հավելելով, որ իրենց հյուսիսային հարևանը շարունակում է սադրողական քաղաքականությունը և ուժեղացնում է անօրինական գործողությունները, ինչն էլ Վրաստանին ավելի է դրդում մերձենալ Եվրամիության հետ: