Ասոցացման համաձայնագրի այլընտրանքը՝ «Ճանապարհային քարտեզ»

Ասոցացման համաձայնագրի այլընտրանքը՝ «Ճանապարհային քարտեզ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Երևան կատարելիք այցի ժամանակ կարող է տեղի ունենալ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» ստորագրումը, գրում է gazeta.ru-ն:



 



Նշվում է, որ Հայաստանի շրջադարձը դեպի Ռուսաստան պատահական չէր: «Հայաստանին երաշխիքներ են հարկավոր, որ իր շահերը կպաշտպանվեն Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեպքում»:



 



Թերթը նաև գրում է, որ, ըստ ռուս փորձագետների, Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու դեպքում  Ռուսաստանը տնտեսական առումով չի շահում: «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը մեծ չէ: Սակայն Ռուսաստանը աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում: Ռուսաստանը ցանկանում է հետխորհրդային տարածքում մի բլոկ ստեղծել, որն ավելի մեծ կշիռ կունենա, քան միայնակ Ռուսաստանն ունի»,- եզրակացնում է gazeta.ru-ն: