ԵՄ-ից հրաժարվելը եւ ՄՄ-ն ընտրելը ոչ միայն ստորաքարշություն է, այլեւ խելագարություն

ԵՄ-ից հրաժարվելը եւ ՄՄ-ն ընտրելը ոչ միայն ստորաքարշություն է, այլեւ խելագարություն

Երեկ Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Ոչ Մաքսային միությանը» կարգախոսով հանրահավաք էր հրավիրել։



Չնայած հորդառատ անձրեւին, 50-ից ավելի մարդ՝ հովանոցների տակ, «Վիլնյուս կամ հրաժարական», «Ոչ, պարտադրող ՄՄ-ին» գրությամբ պաստառներով, ունկնդրում էր նրա ելույթը:



 



ԱԻՄ առաջնորդն ասել է, որ ոչ մի երկիր ինքնուրույն չի ապրում, բայց իշխանությունը պետք է ընտրեր Եվրամիությունը, քանի որ «դեռ չձեւավորված Մաքսային միությունը խոսում է արդեն հայերին ռուսականացնելու մասին, իսկ Եվրամիությունը հնարավորություն էր տալու լինել իրենց հովանու ներքո, բայց անկախ»։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ից հրաժարվելը եւ ՄՄ-ն ընտրելը ոչ միայն ստորաքարշություն է, այլեւ խելագարություն։