Ծտի պես սառում ենք, ու՞ր է մաքսաթաթախ գազի էժան բոցը

Ծտի պես սառում ենք, ու՞ր է մաքսաթաթախ գազի էժան բոցը

Ծտի պես սառում ենք, ու՞ր է մաքսաթաթախ գազի էժան բոցը Ճպուռի օրն ընկավ մեր իշխանությունը: Ձմեռը եկավ. եվրոմիություն, մաքսային միություն, պայծառ օրեր, սեղան, օթյակ պրծան, որովհետև մին էլ ըհը՜ ձյուն եկավ, թևերը փռեց էժան գազ ստացող Հայաստանի վրա: Ցուրտը տարավ ոտ ու ձեռք, ու ինչպես Թումանյանն է ասում, զընգր-զընգր դողալով, ծանր-ծանր սողալով, մնում է նախագահին հարցնել՝ ու՞ր է գազը, մրսում ենք, ծտի պես սառում ենք, ու՞ր է մաքսաթաթախ գազի էժան բոցը: Ասում էիք, որ Ռուսաստանը մեզ չի թողնի ցրտից, սովից սատկենք, հիմա էս ի՞նչ է: Ասենք նախագահն էլ /հավանականության տոկոսն ինքներդ որոշեք/ էս ցրտից սրթսրթացող ժողովրդի մասին մտածեց ու դիմեց Պուտինին.



 



- Գլխիդ մատաղ,



Սանամե՛ր, Մի ճա՛ր արա



Ժողովրդի



Բողոքներից



Պրծնեմ:



Մի բան արա,



Դուրս չգան



Ու պահանջեն՝



Հեռանալ:



 



Պուտինն էլ կասի.



 



-Պարտք էիր անու՞մ...



Շատ բարի,



Այժմ էլ բռնի Վեր-վերի,



Քամին ծափ տա,



Դու պարի՛:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ