Հանդիպումներ ԼՂՀ ՊՆ-ում

Հանդիպումներ ԼՂՀ ՊՆ-ում

ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:



 



Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի, շփման գծում տիրող իրավիճակի և խացղաղ կարգավորման հեռանկարների շուրջ:



 



Այսօր Պ նախարար Հակոբյանը ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Նիկոլոս Ֆլյուրիին ում նաև շնորհավորել է կազմակերպության 150 ամյակի կապակցությամբ և ընդգծել այդ կազմակերպության աշխատանքների կարևորությունը զինված հակամարտության գոտիներում: