Մեզ կոչ են արել զերծ մնալ ուժի կիրառումից

Մեզ կոչ են արել զերծ մնալ ուժի կիրառումից

«Մենք ցավում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի խախտման հետևանքով զոհերի համար։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ հակամարտությունը չի կարելի կարգավորել ուժի կիրառմամբ»,- այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը։



 



Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից, մեկնաբանելով շփման գծում իրավիճակի սրումը՝ ԱՄՆ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից։



 



«Մենք մտադիր ենք համատեղ աշխատանքով հասնել խաղաղության։ Մեր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է»,-ասել է նա։