Փեսան Վարչապետի հրաժարականն է պահանջում

Փեսան Վարչապետի հրաժարականն է պահանջում

Այսօր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է: Մեծ արձակագիրը ծնվել է 1935 թվականին, Լոռիի Ահնիձոր գյուղում: Նրա հարազատները, գրչի երկրպագուներն այցելել են պանթեոն՝ նրա գերեզմանին: Նրանք ծաղիկներ են դրել գերեզմանին, հիշատակի խոսքեր ասել:



Մենք տեղեկացանք, որ գերեզմանի մոտ է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ուղեկցում է Հրանտ Մաթեւոսյանի այրուն՝ Վերժինե Մովսիսյանին: Ուշագրավ է, որ հենց այս պահին Հրանտ Մաթեւոսյանի փեսան՝ Լեւոն Զուրաբյանը, Ազգային ժողովում քննարկում է վարչապետի եւ գործող կառավարության հրաժարականի, ավելի շուտ՝ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների կողմից ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: