Աստ հանգչի Գեղամյանի գիրքը

Աստ հանգչի Գեղամյանի գիրքը

Եթե Գեղամյանն  ասի՝ մածունը սպիտակ է, անգամ այս դեպքում դժվար թե մեկը համաձայնվի նրա հետ: Անձամբ ես կկասկածեմ, որ մածունը սպիտակ է: Սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ վկայություն այն բանի, թե մարդիկ ինչքանով են վստահում Գեղամյանի խոսքին: Այդքանով հանդերձ վերցնել ու գիրք գրել մաքսային միության անշրջելի փոփոխությունների մասին, նշանակում է մաքսային միությանը հավատացողների հավատի վրա քար գցել ու վրան գրել՝ աստ հանգչի Գեղամյանի գիրքը:  Գրքում զետեղել է ինչպես մեր, այնպես էլ   Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների` Մաքսային միությանն առնչվող հրապարակային ելույթներիը՝ տալով  իր «կարևոր եզրահանգումը»: Ով ինչ ելույթ ունեցել կամ հոդված է գրել, վերցրել ու եզրահանգում է արել՝ արա՜ դե ճիշտ են ասում էլի՜… Մոտավորապես այդպես: Հաստատ համոզված եմ՝ եթե Պուտինն իմանար, թե ինչ կշիռ ունի Գեղամյանը ՀՀ հանրության շրջանում, կասեր՝ տղա ջան գործս պրավալի մի տուր կամ ինչպես Ալիևը կասեր՝ յոլդաշ,  թոզմիշ մի արա: Գեղամյանի շուրթերի ներքո խոսել անշրջելի փոփոխությունների մասին, նույնն է՝  հանրությանը վախեցնել քավարանով:



Անշրջելի փոփոխությունների Գեղամյանն է ենթարկվել ու ասեմ, որ չեմ հասկանում՝ 2003-2004 թվականների Գեղամյանը նույն Գեղամյա՞նն է, թե՞ գենետիկ կոդը   փոխվել է:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ