Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) բոյկոտել է անգամ սեփական բջջայինը

Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) բոյկոտել է անգամ սեփական բջջայինը

Թե ինչու ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) հրաժարվեց  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, ըստ ամենայնի, պատասխան չտրվեց, ինքը՝ Գրիգորյանը նշեց, թե առողջական խնդիրներ ունի:



Սակայն, մեր տեղեկություններով, Գրիգորի Գրիգորյանը լուրջ պատճառներ ունի եւ կուսակցությունում իր շփումները վերջերս գրեթե զրոյի է հասցրել: Հակասությունը նրա եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ է՝ ֆինանսական բնույթի: Ասում են՝ Գ. Գրիգորյանն ԱԺ ընտրություններին բավականին ներդրումներ է արել իր անձնական միջոցներից, եւ, ըստ պայմանավորվածության, դրանք պետք է փոխհատուցվեին, սակայն չեն փոխհատուցվել, ինչն էլ հանգեցրել է հարաբերությունների խզման:



ԲՀԿ-ից չեն բացառում, որ Գրիգորի Գրիգորյանն առաջիկայում կարող է հրաժարվել անգամ պատգամավորական մանդատից: Գրիգորյանը բոյկոտել է անգամ սեփական բջջայինը, եւ նրանից չկարողացանք այս տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ստանալ: