ՀՀԿ-ականներն էլ կքննեն գազի անօրինականությունը

ՀՀԿ-ականներն էլ կքննեն գազի անօրինականությունը

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ գազի պայմանագրերի ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ՀՀԿ-ի կողմից տապալվելուց հետո ԱԺ ղեկավար Հովիկ Աբրահամյանն անսպասելիորեն հայտարարեց, թե այդ հանձնաժողովն անպայման ստեղծելու են:  Ոչ իշխանական խմբակցությունները լուրջ չեն ընդունել  ԱԺ նախագահի ասածը եւ միայն լայն ժպտում են, երբ այդ մասին խոսվում է: Արդյո՞ք այդ ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել են, ի՞նչ փուլում է Արգամիչի խոստումը՝ երեկ հարցրինք ՀՀԿ-ական Մանվել Բադեյանին: «Դա քաղաքական մոտեցում է, որ հանձնաժողով պիտի ստեղծվի, իսկ որ պիտի ստեղծվի ու ինչ արվի, այլ մանրամասներ չգիտեմ, ըստ ամենայնի՝ ԱԺ նստաշրջանում, ուրիշ ձեւ չկա»: Մեր դիտարկմանը, թե նույն պահանջո՞վ է ստեղծվելու, ասաց. «Իհարկե նույնը, այսինքն, մենք պիտի հետազոտենք գազի հետ կապված բոլոր հարցերը»:  ՀՀԿ-ականներն է՞լ են քննելու գազի պայմանագրերի օրինականությունը: Բադեյանը սրտնեղած հակադարձեց. «Իսկ Ձեր կարծիքով որ Հանրապետականը չլիներ, այդ հանձնաժողովը կարո՞ղ էր համարժեք լինել»: