Երգի և տեսահոլովակի պրեմիերան՝ մարտի 14-ին (տեսանյութ)

Երգի և տեսահոլովակի պրեմիերան՝ մարտի 14-ին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղյակ եք, երգիչ եւ շոումեն Արամ MP3-ին մայիսին  Կոպենհագենում կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2014» մրցույթում:



 



«Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:



 



Արամը eurovision.tv-ի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների, նախասիրությունների եւ երգի մասին, որը կներկայացնի «Եվրատեսիլ 2014»-ում:



 



«Այն պահից, երբ տեղեկացա, որ ես պետք է ներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլ»-ին, իմ կյանքը կտրուկ փոխվեց: Ես նիհարեցի, քանի որ շատ լարված եմ եւ երբեմն չեմ ուզում ընդհանրապես ուտել: Ի դեպ, լավ հոգեբան եմ փնտրում, այնպես որ եթե ճանաչում եք լավ մասնագետի, խնդրում եմ նրա հեռախոսահամարը ինձ անպայման ասեք: Այնուամենայնիվ, ես այժմ ունեմ շատ մեծ նպատակ եւ մեծ պատասխանատվություն եմ զգում:



 



Ինքս լավատես անձնավորություն լինելով՝ աշխատում եմ երգել պոզիտիվ ու դրական էներգիայիով երգեր: Շատ եմ սիրում Էլվիս Փրեսլիին, Բիլի Հոլիդեյին, Ռեյ Չարլզին: Սակայն առանձնահատուկ կերպով սիրում եմ երգեր, որոնք ազդում են մարդկանց զգացմունքների վրա, հանդիսատեսին դրդում են մտածել իրենց համար հատուկ բաների մասին: Օրինակ, իմ երգը «If I tried» սկզբնապես գրված էր որպես բալլադ, ուր ես անդրադառնում էի մարդկանց կամքի ուժին ու կոչ էի անում երբեք չհանձնվել ու հետեւել իրենց սրտի թելադրանքին: Իմ կարծիքով, այն երգերը, որոնք ստիպում են շարժել ուղեղը ու ստիպում են մտածել, ավելի արժեքավոր են, քան նրանք, որոնք միայն դրդում են շարժել մարմինը»,- ասել է Արամ MP3- ին:



 



Առավել մանրամասն՝ տեսանյութում: