Փղերի փոխանակում՝ Թբիլիսիի հետ

Փղերի փոխանակում՝ Թբիլիսիի հետ

Երևանի կենդանաբանական այգու փղին՝ Գրանդին, կհանձնեն Թբիլիսիի կենդանաբանական այգուն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երևանի կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Կարինե Մուրադյանը:



 



Նրա խոսքով՝ փիղը ժանիքների վիրահատության կարքի ունի, Երևանի կենդանաբանական այգին դեռ չունի համապատասխան «հիվանդանոց», իսկ Թբիլիսիի կենդանաբանական այգում կան վիրաբուժական տվյալ միջամտության համար անհրաժեշտ պայմանները: Բացի այդ, Երևանի կենդանաբանական այգում նա միայնակ էր, հնարավորություն կստեղծվի սերունդ ունենալ:



 



Կարինե Մուրադյանը նաև հաղորդել է, որ Թբիլիսիից Երևան նոր փիղ կբերեն, որը 10 տարով փոքր է Գրանդից: Այդ ընթացքում, ընդգծել է նա, կենդանաբանական այգին ժամանակ կունենա նոր վանդակ կառուցել՝ միջազգային չափանիշներին համապատասխան: