Ժիրինովսկու դեմ լրագրողի հայցադիմումն ընդունվել է

Ժիրինովսկու դեմ լրագրողի հայցադիմումն ընդունվել է

Մոսկվայի ոստիկանությունը պատրաստվում է քննիչ մարմնին փոխանցել «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության (նախկին РИА-Новости) լրագրողուհու բողոք դիմումը ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկումն պատասխանատվության ենթարկելու պահանջով:



 



Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վլադիմիր Ժիրինովսկին իր ասուլիսներից մեկի ժամանակ վիրավորել էր հղի լրագրողուհուն և նրան պաշտպանած մյուս լրագրողներին, իրեն թույլ տվել փողոցային արտահայտություններ:



 



Լրագրողի դիմումը ընդունվել և պաշտոնապես գրանցվել է մայրաքաղաքի Տոերսկոյ շրջանի ՆԳՆ բաժնի կողմից՝ ասել է ՌԴ ՆԳՆ մամլո ձառայության ղեկավար Գալիաբեկովը: Մատակա ժամանակներս այն կփոխանցվի քննչական մարմնի տարածքային բաժանմունքներից մեկին՝ հավելել է նա՝ առանց այլ մանրամասներ նշելու: