Անահիտ Բախշյանը «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի մասին

Անահիտ Բախշյանը «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի մասին

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում նշված է.



 



«Ս.թ. մարտի 19-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետը, ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի տնօրենի նամակի, որը վերաբերում է Երևանի Մաշտոցի պողոտա 31 հասցեում գտնվող «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ քաղաքացի Ստելլա Առուստամյանի բողոքին, N15/01-14526Հ թվակիր նամակում հայտնել է, որ «Ջի էս էն Ոսկեվազ» ՍՊԸ-ի տնօրեն Ալվարդ Մնացականյանը բանավոր կերպով պարտավորվել է իրեն պատկանող վերոնշյալ հասցեում գտնվող ռեստորանում կատարել ձայնամեկուսացման աշխատանքներ: Նշեմ, որ ռեստորանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վերջին «նախազգուշացում»-ը  ստացել   է  2014թ. հունվարի 20-ին, ընդ որում 40 000  դրամով տուգանվել են փոխտնօրենն ու գանձապահը:



 



Սա նշանակում է, որ գիշերային աղմուկի փաստն արձանագրվել է ոստիկանության կողմից,  և չնայած սրան՝ գիտեմ, որ պարոն Եդոյանի կողմից այդ ռեստորանին  արդեն տրվել է շուրջօրյա գործունեության իրավունք:



 



Նախ խնդրում եմ պարզաբանել, թե ինչու ռեստորանի տեր Ալվարդ Մնացականյանից պարոն Եդոյանը գրավոր չի վերցրել ձայնամեկուսացնելու մասին պարտավորությունը, որի հիման վրա միայն պետք է տրվեր  շուրջօրյա գործունեության թույլտվություն, և երկրորդ՝ ի վերջո ձայնամեկուսացման բանավոր արած պարտավորությունը տնօրենն իրականացրե՞լ է,  թե՞ ոչ: