Երևանում 20-ամյա աղջիկը դուրս է եկել տանից և չի վերադարձել
![Երևանում 20-ամյա աղջիկը դուրս է եկել տանից և չի վերադարձել](https://hraparak.am/uploads/images/adecc65774aab14a68a0feaf09fa54a4.jpg)
Օգոստոսի 2-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանուշյան փողոցի թիվ 66/2 տան բնակիչ՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող (ունի լսողության հետ խնդիրներ), 20-ամյա Էլիզա Խոտիկյանը, առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել, վտանգ կա, որ կարող է մոլորվել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Կարծիքներ