Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հոբելյանը նշել Արցախում

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հոբելյանը նշել Արցախում

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն հայտարարել է, որ Կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ նախատեսված է միջոցառումների շարք, որոնք կանցկացվեն Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:



Առաջին հոբելյանական ձեռնարկը տեղի կունենա Արցախի Հանրապետության բերդաքաղաք Շուշիում: Սեպտեմբերի 3-ին «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում կկայանա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններում» թեմայով խորհրդաժողով՝ հայաստանցի եւ արցախցի քաղաքագետների, վերլուծաբանների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ: (Նախնական օրակարգը տեսեք այստեղ): Խորհրդաժողովը կանցկացվի ՌԱՀՀԿ-ի եւ Արցախի Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի համատեղ ջանքերով եւ Թուֆենկյան հիմնադրամի օժանդակությամբ:



Հոկտեմբերին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հոբելյանական իր միջոցառումները կշարունակի Երեւանում, այնուհետեւ Սփյուռքի համայնքներում:



Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի



եւ Արցախի Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի համատեղ խորհրդաժողով



Թեմա՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններում»



Չորեքշաբթի, 3 սեպտեմբերի 2014



Ժամը 10:30-ին



Շուշի, Արցախի Հանրապետություն



Օրակարգ



10.30 – Խորհրդաժողովի մասնակիցների ու հյուրերի ժամանում եւ գրանցում



11.00 - Բացման խոսք՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն



11:10 – Ողջույնի խոսք՝ Մասիս Մայիլյան, FsPc նախագահ (Արցախ)



11:20 - «Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությունը Ուկրաինայում. միջազգային իրավաքաղաքական ճգնաժա՞մ, թե՞ նոր «սառը պատերազմ»: Զեկուցող՝ Սարո Սարոյան, քաղաքագետ



11.40 - «Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած նոր քաղաքականությունը. Ադրբեջանի զինումը եւ Հայաստանի մեկուսացումը»: Զեկուցող՝ Մանվել Սարգսյան, ՌԱՀՀԿ գիտահետազոտական մասի տնօրեն



12.00 – «Հայաստանի քաղաքական հրամայականները»: Զեկուցող՝ Զարուհի Փոստանջյան, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր



12.20 – Սուրճի ընդմիջում



12.40 – «Հարավկովկասյան տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայության հիմնախնդիրը. անվտանգությո՞ւն, թե սպառնալիք»: Զեկուցող՝ Արտակ Բեգլարյան, ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ, քաղաքագետ



13.00 - Հարց ու պատասխան



13.30 – Ճաշի ընդմիջում



14.30 – «ԼՂՀ ճանաչման հարցի անվտանգության համատեքստը»: Զեկուցող՝ Հովսեփ Խուրշուդյան, քաղաքագետ



14.50 - «Ստատուս-քվոն Արցախում եւ առաջնագծի խնդիրները»: Զեկուցող՝ Հայկ Խանումյան, միջազգայնագետ



15.10 - «Միացումը որպես ինքնորոշում»: Զեկուցող՝ Արմեն Գրիգորյան, քաղաքագետ



15.30 - «Թուրքիան եւ Իրանը: Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության համակարգում այդ երկրների դերը»: Զեկուցող՝ Տիգրան Գրիգորյան, քաղաքագետ



15.50 – Քննարկում



16.30 – Փակում



17.00 – Պաշտոնական ընդունելություն ՌԱՀՀԿ 20-րդ տարեդարձի առթիվ



Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկյան 75, հեռախոս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն` (37410) 52-48-46, էլ. փոստ` [email protected], կայքէջ` www.acnis.am