Քաղաքապետի ոսկե մեդալ՝ Յուրի Դավթյանին

Քաղաքապետի ոսկե մեդալ՝ Յուրի Դավթյանին

Ծննդյան 85-ամյակի և ստեղծագործական գործունեության 65-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։



Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երկարամյա դիրիժորին «Կարինե» օպերետի ներկայացման ավարտին Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով մաեստրոյին՝ Արամ Սուքիասյանը հատկանշել է Յուրի Դավթյանի ստեղծագործական ուղին Երևանի մշակութային կենսագրությունում։



«Սիրելի՛ մաեստրո, մենք նույնպեսոգևորված ենք Ձեր հոբելյանով, որը միայն Ձերը չէ, քանի որ այն վաստակը, որ Դուք ունեք՝ նաև համաքաղաքային է, մայրաքաղաքային մշակույթի մաս է»,- նշել է Արամ Սուքիասյանը։