Կքննարկեն հայ-ռուսական մշակութային կապերի հեռանկարները

Կքննարկեն հայ-ռուսական մշակութային կապերի հեռանկարները

Սեպտեմբերի 22-ին` ժամը 16.00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման է՝ «Հայ և ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ և հեռանկարներ»:



Նիստին կմասնակցեն ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կինոյի և թատրոնի գործիչներ: