Տղերքը լավ գիտեն՝ ինչ ասել է հայրենիք

Տղերքը լավ գիտեն՝ ինչ ասել է հայրենիք

Երեկ առավոտյան Ազատամարտիկների դաշինքը նիստ է արել եւ որոշել, որ մասնակցելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Չնայած դաշինքի անդամ Սուրեն Սարգսյանը մեզ վստահեցրեց, որ այդ հարցը չի քննարկվել, ընդամենը «հպանցիկ» շոշափել են եւ «վերջնական որոշում» չեն կայացրել, սակայն մյուսներն ասում են, որ անպայման «լինելու են ժողովրդի կողքին»: Իսկ հնարավո՞ր է, որ «ժողովրդի կողքին լինելու» անհրաժեշտությունը թելադրի նրանց միանալ Ռուբեն Գեւորգյանի Երդվյալ ազատամարտիկների միությանը:



«Էս իշխանություններն ինչ-որ հայտարարություններ են անում՝ վայ, էս կազմակերպությունը սրանն է, էն մեկը… բայց բոլոր ազատամարտիկներն ազատության մարտիկներ են, օրը որ եկավ, բոլորը մեկտեղ են լինելու, որովհետեւ մեր պետության ազատությունը խախտված է Սերժ Սարգսյանի եւ իր հանցախմբի ձեռքով»:



«Այսինքն՝ չե՞ք բացառում, որ ապագայում կհամագործակցեք եւ միասին կգործեք» մեր ճշտող հարցին Սարգսյանը պատասխանեց. «Ոչ միայն չեմ բացառում, այլեւ պարտավոր ենք, մեր արանքում խաժամուժներ կան, պղտոր ջրում ձուկ բռնողներ կլինեն, բայց բոլոր այն տղերքը, ովքեր անցել են պատերազմի բովով, նրանք լավ գիտեն ինչ ասել է հայրենիք, ինչ ասել է երկիր, ինչ ասել է Եռաբլուր: Այս իշխանությունները պիտի գնան»: Իսկ ե՞րբ կքաղեն համագործակցության պտուղները: «Պտուղները ե՞րբ են քաղում: Աշուն է, շուտով կհասնեն»: