Պենտագոնը հերքում է Սիրիայի վրա ավիահարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու փաստը

Պենտագոնը հերքում է Սիրիայի վրա ավիահարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու փաստը

Պենտագոնը հերքում է խաղաղ բնակիչների զոհվելու մասին տեղեկությունը Սիրիային հասցված ավիահարվածների հետևանքով։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, թե միջադեպերի մասին տեղեկությունները չեն հաստատվել, իսկ սոցցանցերում տեղակայված տեսագրությունները, որոնք ցույց են տալիս փլատակների տակ քաղաքացիական անձանց, կեղծված են։



Այս շաբաթ Մարդու իրավունքների աջակցության սիրիական բյուրոյում հայտարարել են, թե ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումը խլել է ութ մարդու, ներառյալ՝ երեք երեխաների կյանք։ Զինված ընդդիմության տվյալներով, 11 մարդ է զոհվել Իդլիբ քաղաքում և հինգը՝ Հոմսում։



Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, ավիահարվածների են ենթարկվել ոչ միայն «Իսլամական պետության» գրոհայինների զինապահեստներ, մարզաբազաներ ու շտաբ բնակարաններ։ Սակայն Պենտագոնի խոսնակ Սթիվ Ուորենը հայտարարել է հետևյալը. չնայած այդ իրավիճակի հետաքննությունը դեռ տարվում է, տեղանքի աերոլուսանկարահանումը ցույց է տվել, որ զոհեր չկան քաղաքացիական բնակչության շրջանում ։ «Մենք ձեռնարկել ենք բոլոր միջոցները, որպեսզի նվազագույնի հասցնենք խաղաղ բնակիչների զոհվելու ռիսկը,- ասել է նա Los Angeles Times թերթի հետ հարցազրույցում։- Մենք վստահ ենք, որ քաղաքացիական անձանցից ոչ ոք չի տուժել»։