Մոտալուտ ձմեռը անում է իր գործը. Ուկրաինան փող է ճարել գազի պարտքը մարելու համար

Մոտալուտ ձմեռը անում է իր գործը. Ուկրաինան փող է ճարել գազի պարտքը մարելու համար

Ուկրաինան պարտավորվել է երկու մլրդ ԱՄՆ դոլար վճարել ռուսաստանյան «Գազպրոմին», որին պարտքեր ունի: Այդ վճարումը պետք է արվի մինչև հոկտեմբերի վերջ` ինչպես հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:



«Կորեսպոնդենտը» հայտնում է, որ դրանից բացի մինչև ընթացիկ տարվա ավարտը Կիևը կկատարի 1,1 մլրդ դոլարի վճարում:

Վճարումների այս ժամանակացույցերին հնարավոր է դարձել հասնել եռակողմ բանակցությունների արդյունքում:



Ավելի վաղ պարտքերի պատճառաբանությամբ «Գազպրոմը» կանխավճարային վճարումների համակարգ էր սահմանել Ուկրաինայի համար:



Ասենք, որ վերոնշյալ բանակցությունների արդյունքում Ուկրաինայի համար գազի գին է սահմանվել՝ հազար խորանարդ մետրի դիմաց 385 ամն դոլար: